«Վարչապետ կոչվածը Կառավարության նիստի ժամանակ քաղաքական հրահանգ է տալիս». Աննա Մկրտչյան
![]() 198 Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 15:54 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պատասխանել է լրագրողների հարցերին. «ՀՀ-ում բռնաճնշումների շղթան փակվել չի կարող էնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանազավթումն իրականացվել է և էդ իրականացումը, բացի իշխանազավթման հանցակազմից, ներառում է իր մեջ նաև պետական դավաճանության հանցակազմ։ Ես իսկականից էլ չգիտեմ իրավապահ մարմինների, հեղինակազրկված ԱԱԾ-ի ու նմանատիպ բոլոր կառույցների հետ ինչպես խոսել։ Երևի Նիկոլը ճիշտ ա, գիտե՞ք, որ ասում ա՝ վնգստացողներ, պատերի տակ ծվարածներ. փաստորեն գիտի իրենց հետ խոսալու ձևը։ Փաստորեն, որ էդ մարդկանց հետ խոսում ես օրենքից, օրինականությունից, իրանք դիսկոմֆորտի մեջ են ընկնում։ Ակնհայտ ա, որ մեր երկրի իրավապահ համակարգը զբաղված ա մի բանով․ Նիկոլի դեմ խոսող մարդկանց, Նիկոլի դեմ արդարացի քննադատություն հնչեցնող մարդկանց վախեցնել, քաղաքական հետապնդումների ենթարկել, հալածանքները էնքան ուժեղացնել, որ մարդիկ ասեն՝ դե մեզ պետք ա՞ էս ճշմարտությունը»,- ասել է Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀ-ում բռնաճնշումների շղթան ե՞րբ կփակվի: Անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասել է. «Վարչապետ կոչվածը քաղաքական հրահանգ է տալիս Կառավարության նիստի ժամանակ: Ասում ա՝ լավ ա, որ հիսունին, հարյուրին կալանավորել եք, ինձ դատավճիռ ա պետք, դատավճռով դրանց կալանավորեք, պետք չի, որ կալանքը խափանման միջոց լինի, կալանքով պատժեք միանգամից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
