«Ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրներից ու նրանց ընտանիքներից». վարչապետ
![]() 263 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 15:54 ՀՀ քաղաքացիների ու սփյուռքի մեր հայրենակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին՝ Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արցախի գերեվարված առաջնորդներին, մեր մյուս գերիներին ՀՀ վերադարձնելու համար, Փաշինյանն ասել է. «Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է. պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ մաքուր հումանիտար հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը տրամաբանական չէ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել ճկունություն ցուցաբերելու այս հարցում՝ Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի մեր գերիները վերադառնան: Ընդ որում, պատրաստակամություն ենք հայտնել նույնիսկ, որ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. շարունակում ենք աշխատանքը: Երկրորդ ուղղությունն իրավական մոտեցումներն են. բոլոր դեպքերով ՄԻԵԴ ենք դիմել»,- նշել է վարչապետը՝ հավելելով՝ դժգոհ է, որ արդյունքներ չեն արձանագրվում: «Ուզում եմ ևս մեկ անգամ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներից, հենց իրենցից էլ, որ մինչև էս պահն իրենց մասով չունենք ոչ մի հաջողություն»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
