Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախի պատգամավորները մյուս շաբաթ նիստ կհրավիրեն. «Ժողովուրդ»

Արցախի պատգամավորները մյուս շաբաթ նիստ կհրավիրեն. «Ժողովուրդ»
257
Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 09:54

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Ինչպես տեղեկացանք, նիստի օրակարգը և անցկացման հստակ օրը դեռ որոշված չէ. քննարկումներ են ընթանում այս մասով: Մեր տեղեկություններով՝ Արցախի բոլոր խմբակցությունները նախնական տվել են իրենց համաձայնությունը՝ նիստին մասնակցության մասով:
Թե ինչ արդյունք կտա Արցախի Ազգային ժողովի նիստը, ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի համարում։