Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պարապությունից հերթական շքահանդեսն էր կազմակերպել»․ Պետրոս Մակեյան

«Պարապությունից հերթական շքահանդեսն էր կազմակերպել»․ Պետրոս Մակեյան
304
Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 16:00

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ օրը վարչապետը պարապությունից հերթական շքահանդեսն էր կազմակերպել։ Կոնկրետ ասելիքին անդրադառնալն իմաստ չունի, կրկնվել է անցած 3 տարիների խոսույթը, մանիպուլյացիաները՝ նպատակ ունենալով նախապատրաստել նոր տարածքների կորուստներին, ինչպես մարսեց 44-օրյա պատերազմի պարտությունը և Արցախի հանձնումը։
Հիմնական խաղաքարտ համարելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, որոնք իրականում մնացել են նույնը, ինչը 2018թ-ին մերժվեց ժողովրդի կողմից, մասնավորապես՝ Նիկոլի ասած օրենքի գերակայությունը շրջանցում են իր ընտանիքը և շրջապատը։
Հ․Գ․ Այնուամենայնիվ, երեկվա անամոթների շքահանդեսը հիշողությամբ տեղափոխեց խորհրդային տարիները, մասնավորապես՝ տարածված անեկդոտ կար՝ հարթուկն էլ միացնես Բրեժնևն է խոսում, բայց ի տարբերություն Բրեժնևի, Նիկոլի խոսելը նորմալ մարդկանց համար անհամատեղելի է»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան