Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եվս 2-3 ամիս կապրենք հարաբերական հանգստի պայմաններում ու պայթյուն կլինի». Տաթևիկ Հայրապետյան

«Եվս 2-3 ամիս կապրենք հարաբերական հանգստի պայմաններում ու պայթյուն կլինի». Տաթևիկ Հայրապետյան
202
Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 17:24

«Քաղաքացիական նախաձեռնության նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Մենք կարող ենք ևս 2-3 ամիս ապրել հարաբերական հանգստի պայմաններում ու հետագա այնպիսի պայթյուն լինի, որ հատենք անդառնալիության կետը: Այդ ժամանակ ակցիա անելու նպատակ էլ չի լինի»,- այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Պատասխանելով ակցիայի սակավամարդության վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ հասկանում է՝ մարդիկ պառակտված են: «Նորմալ է, որ մարդիկ ինձ կամ մյուսին չեն վստահում, բայց հիմա ամենակարևորը Փաշինյանի հեռացումն է, պետության անկումը կանխելը, ուժեղ պետության ստեղծումը»,- ասաց ադրբեջանագետը: