«Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել. հաջորդը Հայաստանն է». Խառատյան
![]() 273 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 22:24 «Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադարձավ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը։ Ըստ նրա, անգամ վերջին մեկ տարում շրջափակման ժամանակ Արցախի տարհանման խնդիր չի եղել: Ազգագրագետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից հետո միայն Հակարիի կամուրջը բացեցին, որ «Կարմիր խաչի» առաքելությունը, նաև՝ Հայաստանից բժիշկներ կարողանան մուտք գործել Արցախ և օգնություն տրամադրեն վիրավորներին։ «Ռուս խաղաղապահներն էլ մարդկանց ասել են՝ քանի ճանապարհը բաց է, կարող եք գնալ, մենք ձեր թիկունքը կպահենք: Գնալու ուղղակի առաջարկ չի եղել, տարբեր ձևերով են ասել։ Խաղաղապահները՝ ոչ սպաները, հասարակ ռուս զինվորները, որոնք էլի մի լավ օրի չէին, հայերի հետ զրույցում ասել են՝ քանի բաց ա, գնացեք, մենք կպահենք: Ամեն դեպքում, տարակույս չկա, որ Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել։ Պարզ դատողությունն էլ է ասում, որ հաջորդ քայլը Հայաստանն է»,- հավելել է Հ․ Խառատյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
