Տարեց կնոջը հետապնդած ու կողոպուտի փորձ արած տղամարդը հայտնաբերվել է
![]() 286 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 22:36 Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: Անթառամ Ս-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ գողի ինքնությունը: Ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է: Նրան հայտնաբերել են Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում: Ըստ նախնական տեղեկությունների, նա պատրաստվում էր մեկնել հեռավոր մարզերից մեկը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
