«Շահրամանյանը պիտի ծանր հոդվածներով դատվի». Սամվել Բաբայան. «Հրապարակ»
![]() 224 Ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ., 09:36 «Հրապարակ»-ի հարցազրույցը՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ: - Կանչում են՝ ի՞նչ անեն։ Նախ, Գուրգեն Ներսիսյանը չի կարա ինձ հարցաքննի, ինձ հետ հարցաքննություն էլ չի եղել։ Ես չգիտեմ՝ ինքն ինչի համար ա ասում, որ հարցաքննվել եմ, ինձ համար էլ ա զարմանալի։ Իմ հայտարարության տեքստից Ձեր թերթը բառեր է տպել, բայց դա հայտարարության տեքստ ա, որն իմ էջում դրված ա։ - Սամվել Շահրամանյանին մեղադրում եք Արցախը հանձնելու մեջ, պայմանականորեն ինչպե՞ս եք պատկերացնում նրա պատիժը։ - Ես գտնում եմ, որ Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տա, իրենք պիտի դատվեն, ինքն անձամբ պիտի դատվի։ Շահրամանյանն ինձ ակնարկելով ելույթ էր ունենում, ասում էր՝ ծանր հանցագործությունների համար դատված չի։ Ես հասկանում եմ, թե ինչ կոնտեքստում ա դա ասել։ Հիմա ծանր հոդվածներով պիտի դատվի, Հայաստանի սահմանը հատելուց հետո պիտի ձերբակալվեր։ Ես քննչականում փաստեր եմ բերել ու հիմնավորել, թե ինչու։ - Նույնն ասե՞լ եք քննիչ հանձնաժողովում։ Ինչպե՞ս է ստացվում, որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվում է, բայց ո՛չ Արցախից, ո՛չ Հայաստանից որևէ պաշտոնյա դեռ պատասխան չի տվել պատերազմի պարտության համար։ Ինչպե՞ս պետք է գործի հանձնաժողովը, որ արդյունավետ լինի աշխատանքը, վստահո՞ւմ եք հանձնաժողովի կազմին, ժամանակին անվստահություն էիք հայտնում։ - Թույլ տվեք՝ գնահատական չտամ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, ես իրենց բոլոր հարցերին պատասխանել եմ՝ և՛ վերջից, և՛ դեմից՝ սպառիչ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
