«ՀայաՔվե»-ի նախագիծը քննարկվում է ԱԺ հանձնաժողովի նիստում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 256 Երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ., 10:06 ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը: «Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, հաջակցություն նախագծի, քննարկման ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։ Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։ Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
