«Փորձում են վարչական ռեսուրս կիրառել ու սաստել դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի այլ մտահոգություն 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ծավալված բանավեճի կապակցությամբ:
Երբ իմ բարեկամ Միքայել Բադալյանն իր մասնագիտական անհանգստությունն արտահայտեց գրքի վերաբերյալ, ես դա համարեցի բնականոն ակադեմիական արձագանք և միանշանակ ողջունեցի նրա՝ գիտնականին վայել բարեկիրթ վերաբերմունքը դեպի դասագրքի հեղինակը և նյութի անաչառ նրա քննությունը:
Ահա իմ արձագանքը:
Լիովին կիսում եմ Միքայելի անհանգստությունը, մասնագիտական առումով՝ լիովին վստահում նրա բերած փաստարկներին:
Բայց հատուկ ուզում եմ շեշտել ակադեմիական այն բարեվարքությունը, որ դրսևորում է Միքայելը: Կեցցեք, բարեկամս: Ես էլ Միքայելի պես չեմ հավատում և միանշանակ մերժում եմ բոլոր այն մոտեցումները, որ Սմբատին մեղադրում կամ կասկածում են միտումնավորության մեջ:
Կարծում եմ հիմնական խնդիրը ծրագիրը նախաձեռնողների և իրականացնողների ոչ լուրջ, հապշտապ մոտեցման մեջ է: Կարծում եմ, որ դպրոցական դասագրքերի կազմման համար պիտի պարտադիր լիներ մանկավարժական և մասնագիտական լայն խմբերի կազմումը, նրանց առաջարկած հայեցակարգերի քննարկումը: Թող գործընթացը տևեր մի քանի տարի, բայց արդյունքում կունենայինք հայաստանյան գիտա-մանկավարժական ներուժն արտացոլող դասագրքեր:
Ես նույն բովանդակության խոսք գրեցի նաև իմ բարեկամ Սմբատ Հովհաննիսյանին, ուր նրան հորդորեցի ընդունել թերությունները և համագործակցել՝ հանուն ավելի լավ դասագրքի, հատուկ նաև շեշտելով, որ թերությունները պիտի ընդունել և որ ոչ ոք անթերի չէ:
Ես միջնադարյան հայ մշակույթի մասնագետ եմ և ինքս էլ մի շարք թերություններ ու բացթողումներ եմ տեսնում: Բայց տարված իմ գործերով և ակնկալելով, որ հանգուցալուծումը կբերի նոր ծրագրի նախաձեռնման, ես խոստացա այլևս չանդրադառնալ այս թեմային՝ հուսալով, որ այն կգտնի իր բարեկիրթ լուծումը:
Ցավոք, ինչքան հասկանում եմ, այդպես չեղավ: Եվ այդպես չեղավ համապատասխան պետա-վարչական մարմինների անհասկանալի քամահրական ու մեծամտական դիրքորոշման պատճառով, ինչը հայտնի չափով փոխեց և Սմբատ Հովհաննիսյանի պահվածքը՝ այն դարձնելով ավելի սուբյեկտիվ ու «անկոտրում», ինչի համար անկեղծ ցավ եմ ապրում:
Հիմա լուրեր են հասնում, որ փորձում են նաև վարչական ռեսուրս կիրառել ու սաստել դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները: Ինչո՞ւ: Որ ասեք, որ դուք իշխող եք՝ մենք ենթակա՞, որ դուք ավելի իմաստուն եք՝ քանի որ իշխանությո՞ւն եք: Փորձ եք արել՝ այս կոնկրետ դեպքում ձախողել եք: Խելոք իշխանությունը դասեր է քաղում, այլ ոչ թե շարունակում է ձախողած դասն ուսուցանել:
Հարգանքներս և աջակցությունս բոլոր նրանց, ովքեր կարևոր են համարում գործը, մասնագիտական գիտելիքն ու բարեվարքությունը, այլ ոչ թե դիրքն ու պաշտոնը:
Եվ դիմում եմ անձամբ ԿԳՄՍ տիկին նախարարին (ում բանիմացությամբ ու լսելու ունակությամբ հիացել եմ, երբ այցելել էր Դվինի մեր հնավայր)՝ լսել ասպարեզի մասնագետներին և ստեղծել նոր դասագրքի համար նոր բազմապրոֆիլ հանձնաժողով»:

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
38230.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
41830.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
47030.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
46629.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
41228.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
77724.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
83223.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
103719.09.2026, 21:54