«ԱԺ ամբիոնից հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը». Արշակյանը՝ Հարությունյանին
![]() 205 Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 13:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատգամավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի, խոսքը վերաբերում է վարչական վարույթներին, կամ շահերի բախման, կամ անհամատեղելիության վարույթներին, և այո՛, նման տեսակի վարույթներ հանձնաժողովը հարուցել է»,- ԱԺ-ում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանը: ՔՊ-ական Արման Եղոյանը հետաքրքրվեց. «Հաշվի առնելով, որ վարույթները հարուցվում են՝ սկսած փոքր անհամապատասխանությունից, վերջացրած լուրջ շահերի բախումով, ու հաշվի առնելով, որ դուք գիտեք՝ քանիսն են եղել, կարո՞ղ են արդյոք այդ վարույթներն ազդեցություն ունենալ այսօրվա մեր քվեարկության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անձնական վերաբերմունքը՝ իր նկատմամբ հարուցված վարույթին»: Թեկնածուն ասաց՝ «քվեարկության արդյունքները դրա ուղիղ պատասխանը կտան»: ԱԺ փոխնախագահը նկատեց. «Այսինքն՝ դուք ԱԺ ամբիոնից հարցականի տակ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությո՞ւնը»: Հարությունյանն արձագանքեց. «Ես ընդամենը հարցին պատասխանեցի իմ մոտեցմամբ»: Արշակյանը խնդրեց հարցին ուղիղ պատասխանել. «Արդյո՞ք դուք կարծում եք, որ պատգամավորներն առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված մանդատով, արդարամտությամբ, իրենց երդմանը համապատասխան, այլ՝ անձնական սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով ու առավել ևս՝ իրենց նկատմմբ ունեցած վարույթի եղած կամ չեղած լինելու հանգամանքով»: Թեկնածուն նշեց. «Լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսևորում չեն ունենա»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
