Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»
![]() 165 Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմ խնդիրը ՀՀ ապագան է, և իմ լիազորություննների շրջանակը ՀՀ Սահմանադրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ. կենտրոնացված եմ այդ խնդրի վրա». երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ Նույն Փաշինյանի ղեկավարած ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում, սակայն, սեւով սպիտակի վրա գրված է. Նախընտրական այս խոստումը Նիկոլ Փաշինյանը չի կատարել: Իրականությունն էլ այն է, որ Հայաստանն Արցախին միայնակ թողեց, ավելին՝ Փաշինյանը սեպտեմբերյան ագրեսիայի օրերին հայտարարեց, որ ԼՂՀ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված էլ կա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»: Այս բաժնում կարդում ենք. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»: Այս խոստումներից որևէ կետի իրացման ուղղությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
