«Չեմ բացառում, որ ադրբեջանցիներ կգան՝ ՀՀ-ում կապրեն, առևտուր կանեն». Ալեն Սիմոնյան
![]() 253 Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 11:54 Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր՝ «եթե ՀՀ-ն ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել Ղարաբաղի հայերի հարցերը, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի ՀՀ-ից արտաքսված ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքներին»: ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, արձագանքելով այս հայտարարությանը, Ալեն Սիմոնյանն ասել է. «Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն պայմանագրի կնքումը, ինչը բացասական եմ գնահատում: Ակնհայտ է, որ եթե իրոք խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե ձև ենք անում... հիմա վրացիները որ գալիս են ՀՀ ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞»: Լրագրողի դիտարկմանը՝ հակամարտություն չկա ՀՀ-ի ու Վրաստանի միջև, Սիմոնյանն ասել է. «Պետք է ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը... Ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան՝ Ադրբեջանում կապրեն, և ինչ-որ ադրբեջանցիներ կգան՝ ՀՀ-ում կապրեն, առևտուր կանեն իրար հետ: Այո, խաղաղության ենք գնում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
