«95 բարձրաստիճան պաշտոնյա գտնվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում». Մինասյան
![]() 259 Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 12:48 «Հայկուհի Հարությունյանը, լինելով ապաքաղաքական ու նախորդ չորս տարիների ընթացքում ցուցաբերելով կամք, վճռականություն՝ ողջ կոլեկտիվի հետ միասին, փորձ է արել կայացնել մի ինստիտուտ, որի զավթման ուղղությամբ հիմա դուք իրականացնում եք հերթական գործողությունը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: «Ուսումնասիրելով հանձնաժողովի կայք-էջը՝ հայտնաբերեցի տեղեկանք՝ ռիսկային չափորոշիչների հիմքով հայտարարագրերի վերլուծության արդյունքների վերաբերյալ, որտեղ ռիսկային տիրույթում են գտնվում հետևյալ պաշտոնատար անձինք՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, տեղակալներ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, ոստիկանության պետ և այլն»,- հայտարարեց Մինասյանը: Պատգամավորի խոսքով՝ 95 բարձրաստիճան պաշտոնյա գտնվում է նշանառության տակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում հայտնվելու համար. «Հետևաբար, իշխանության նպատակն է՝ քողարկել այս պաշտոնյաների կողմից հնարավոր բացահայտման ենթակա խախտումները»,- եզրափակեց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
