«Ինչո՞ւ Ալիևը որոշեց արտահերթ ընտրություններ անցկացնել». Տաթևիկ Հայրապետյան
![]() 335 Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ., 15:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ինչո՞ւ ***ապետ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել. այդ հարցի պատասխանը, ըստ իս, տրված է Ալիևի երեկվա՝ չորս ժամից ավել տևած հարցուպատասխանի ժամանակ: Ալիևը բազմիցս նշել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի հարցը «լուծել է» ուժով: Երեկ նա ավելի համապարփակ կերպով դա ներկայացրեց՝ փաստացի շեշտելով, որ պատերազմը դա հարցերի լուծման լավագույն ուղին է: Եթե հիշեք 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից առաջ՝ Ադրբեջանում հանրահավաքներ էին՝ պատերազմի կոչերով: Դա մեթոդ է, որն Ալիևը կիրառում է: Արտահերթ ընտրությունների գնալու այլ պատճառներ էլ կան՝ Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական օրենքներով ընտրություններ չեն անցկացվել: Առաջին անգամ Ադրբեջանը ընտրություններ կանցկացնի այդ տարածքներում՝ հայերին բռնի տեղահանելուց հետո: Ալիևը ցույց կտա, որ իր բռնապետությունը «ընտրված է», այսինքն՝ ժողովուրդը կամավոր կերպով կամրագրի բռնապետական վարչակարգը, քանի որ հայերի դեմ տասնամյակներ շարունակ ագրեսիա, ատելություն ու վրեժ քարոզելուց հետո Ալիևը ցույց է տվել, թե ինչպես է «պատժում» հայերին ու նաև ներկայացնում է, թե ինչպես է շարունակելու իր զավթողական քայլերը: «Արևմտյան Ադրբեջանի» թեզը դրա վառ ապացույցն է, իսկ դա ադրբեջանական հանրային տիրույթում մեծ խանդավառությամբ է ընդունվում: Հենց երեկ Ալիևն ասում է, որ իրենք վիրտուալ քարտեզ են տեղադրելու, որ ադրբեջանցիները դեռևս վիրտուալ ճամփորդեն իրենց «հայրենիք», ինչպիսին իրենք համարում են Հայաստանի Հանրապետությունը: Անսպասելի ընտրություններով Ալիևը նաև կկանխի որևէ խառնակչություն ու խժդժություն, եթե նման ռիսկեր տեսանելի են: Կարող են լինել նաև այլ գործոններ, որոնք դեռևս տեսանելի չեն հանրային տիրույթում: Ինձ համար ակնհայտ է՝ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու, դա պատրանք է, իսկ փետրվարից հետո մենք ստանալու ենք ավելի ագրեսիվ ու վտանգավոր Ադրբեջան, ինչին ՀՀ ներկայիս իշխանությունը հրաժարվել է դիմակայել: Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մենք ունենք երկու–երեք ամիս Փաշինյանին հեռացնելու, պրոֆեսիոնալ, պետականամետ կառավարություն ձևավորելու ու մեր գլխին գալիք սպառնալիքները դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով կանխելու համար: Շատ կուզեմ, որ խելամիտ ու վճռական քայլերով կանխենք վտանգները, քան թե հետո գլխներիս տանք...»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
