«Ինչպես է գտնվել Զվարթնոցի տեղը». Սևակ Արևշատյան

Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1888-1890 թթ․ Հայաստանում ճամփորդելու ընթացքում Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, գեղարվեստի պատմության նշանավոր գիտակ Ստրժիգովսկին լինում է նաև Էջմիածնում, որտեղ տեսնում է 4 զաբղյուղաձև, ոլորազարդ խոյակ։
Ուսումնասիրելով խոյակները՝ Ստրժիգովսկին նշում է, որ դրանք շատ նման են Հուստինիանոսի /527-565թթ․/ ժամանակների բյուզանդական խոյակներին։ Հետազոտողը նաև ուշադրություն է դարձնում խոյակներից մեկի վրայի տառերին ՝ N-C, K-C, որոնք, ըստ նրա, նշանակում են՝ Ներսես կաթողիկոս։
Վաղ միջնադարում Ներսես անունով երեք կաթողիկոս է եղել։
Ներսես Ա Մեծը պաշտոնավարել է 353-373 թվականներին, բնականաբար նա չէր։
Ներսես Բ-ն, ճիշտ է, պաշտոնավարել է Հուստինիանոս կառավարման առաջին տարիներին՝ 524-533 թթ, բայց այդ ժամանակահատվածում դեռևս նմանատիպ խոյակներ չկային։
Մնում է Ներսես Գ Տայեցին, որը կաթողիկոս է եղել 641-661 թվականներին և պատմության մեջ հայտնի է Շինող մականունով։ Հեղինակը եզրակացնում է՝ խոյակները պատկանում են Ներսես Գ Շինողի կողմից կառուցված եկեղեցուն։
Ստրժգովսկին հետաքրքրվում է, թե որտեղի՞ց այդ խոյակները։ Նրան հայտնում են, որ բերել են 1875-76 թթ․ Վաղարշապատից ոչ հեռու գտնվող վայրից, որին տեղացիներն անվանում են «Խանգարված եկեղեցի» կամ «Հանգած եկեղեցի»։
Զվարթնոցի տեղը գտնված էր․․․․շուտով պիտի հողի հաստ շերտից ազատագրվեր և հանրությանը ներկայանար մեր միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
149Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27116.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
102715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63710.09.2026, 16:12