Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ. նրան 7 օր ժամանակ են տվել. «Ժողովուրդ»
![]() 220 Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ հայտարարագրվող տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականի մարտի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է ընդունվել։ ՀՀ կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ տեղեկությունների փոխանցման ձևաչափերի հաստատմանը համապատասխան՝ ստացվել է Հակոբ Սիմիդյանի բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 488.806.5 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1.054.723.1 ՀՀ դրամ։ Խախտումների վերաբերյալ 2021 թվականի մարտի 1-ին Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հակոբ Սիմիդյանը փորձել է բացատրել, թե որն է դրամական միջոցները թաքցնելու պատճառը։ Սիմիդյանը նշել է, որ նպատակ չի ունեցել թաքցնել իր դրամական միջոցները, այլ անզգուշության հետևանքով հայտարարագրում չի նշել իր հաշիվներում կուտակված միջոցների մասին։ Նշել է նաև, որ այդ հաշիվներով ստացել է իր աշխատավարձը։ Գործի քննության ընթացքում հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Սիմիդյանի կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալների ներկայացված լինելու առնչությամբ հաստատված խախտումը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված զանցանք։ Արդյունքում որոշվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։ Հայտարարագրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար Սիմիդյանին տրամադրվել է 7 օր»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
