Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Առաջարկվում է հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել»․ Թադևոս Ավետիսյան

«Առաջարկվում է հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել»․ Թադևոս Ավետիսյան
254
Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 13:30

«Պարզ ասած՝ առաջարկվում է մի սողանցք, որով կարելի է չծառայել, հետո հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել․ սա է իրականում։ Որ խնդիրը կա ու ենթակա է լուծման, պարզ է, բայց առաջարկվող լուծումը հակասում է մեր երկրի սահմանադրական կարգին»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծին։

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել հինգ միլիոն դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել տասը միլիոն դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն դրամ:

«Առաջարկվում է հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել»․ Թադևոս Ավետիսյան