Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՆԳՆ Էրեբունու բաժնի նախկին պետը քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված գումարը

ՆԳՆ Էրեբունու բաժնի նախկին պետը քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված գումարը
244
Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 17:18

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին պետ Սարգիս Մելքոնյանը խուզարկության ժամանակ քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված 5 հազար դոլարը, ծախսել ու դրանք փոխարինել կեղծ թղթադրամներով։

Լրատվամիջոցը նշում է, որ, ոստիկանության իր աղբյուրի փոխանցմամբ, երբ հայտնի է դարձել դեպքը, նոյեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Սարգիս Մելքոնյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սարգիս Մելքոնյանը պաշտոնից ազատվել է իր զեկուցագրի հիման վրա։

Ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 256 հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ կետերով՝ յուրացման հատկանիշներով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։