Եվրոմիությունը մտադիր է ազատազրկում սահմանել հակառուսական պատժամիջոցները խախտելու համար

ԵՄ իշխանությունները մտադիր են 5 կամ ավելի տարով ազատազրկում սահմանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների միտումնավոր խախտման համար։ Բացի այդ, պատժամիջոցների ռեժիմը խախտողներին առաջարկվում է պատժել տուգանքներով։
Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ։
Ըստ Բրյուսելի, նոր հրահանգը պարտավորեցնում է ԵՄ երկրներին՝ որպես քրեական հանցագործություն սահմանել փաստաթղթում թվարկված մի շարք գործողություններ։
Առաջարկվում է նաև պատժել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առևտրով զբաղվելու, ինչպես նաև սահմանափակումների տակ գտնվող պետությունների կամ կազմակերպությունների հետ գործարքներ կնքելու համար:
ԵՄ երկրներն ստիպված կլինեն պատժել պատժամիջոցները խախտողներին նվազագույնը մեկ տարվա ազատազրկմամբ: Պատիժը կարող է հասնել հինգ տարվա կամ նույնիսկ ավելիի, եթե ԵՄ երկրների իշխանությունները որոշեն կիրառել ավելի խիստ պատիժներ նախատեսող օրենք։
Դեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ստորագրել են միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին հռչակագիրը։
Մասնավորապես, երկրները համաձայնել են, որ անձանց միակողմանի հարկադրանքի միջոցներից խուսափելը կամ նման միջոցների շրջանցումը, ինչպիսիք են պատժամիջոցները, հիմք չեն հանդիսանում այդ անձանց արտահանձնման համար։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
335Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
216Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
167Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60124.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62223.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69922.10.2026, 02:06