«Առաջիկան բախտորոշ է լինելու». Ոսկան Սարգսյան
![]() 319 Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 13:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Ադրբեջանը Հայաստանի հետ կայուն, հարատև խաղաղության է պատրաստվում, Արցախը հայաթափելուց, հսկայական քանակի ռազմական տեխնիկա տիրելուց հետո, Ադրբեջանն ինչո՞ւ է շարունակ Հայաստանից նորանոր զիջումներ պահանջում, հակահայկական ագրեսիվ քարոզչություն իրականացնում, արտերկրից հսկայական քանակի զինտեխնիկա գնում, Հայաստանի սահմանին նոր զորամասեր բացում, զորանոցներ կառուցում, շարունակում իր բանակը վերակառուցել ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Այդ հսկայական ծախսերն արվում են այն դեպքում, որ այս տարի Ադրբեջանի տնտեսական աճը ընդամենը 0,8 տոկոս է, Ադրբեջանում մեծ է աղքատությունը, սոցիալական բևեռացումը։ Նիկոլ Փաշինյանը, և ՔՊ-ական իշխանությունը հինգուկես տարի Հայաստանը տանում են դաժան պարտությունների, հսկայական կորուստների, մեծ զիջումների ճանապարհով, դրանց համար իրենց մեղքը բարդելով «նախկինների», Ռուսաստանի, Հայաստանի ընդդիմության, հայ ժողովրդի վրա։ Քաղաքական անմեղսունակությունն ու անպատասխանատվությունը նոր աղետներ են բերելու։ 2018-ին դրսի մեծ կենտրոնները Հայաստանի ներսում իրենց ազդեցիկ գործակալների միջոցով, թավշյա հեղափոխություն կոչված թատրոնով իշխանության են բերել օտար շահերը սպասարկող իշխանության, որը շարունակում է իրականացնել օտարների ծրագիրն ու օրակարգը, այդ ընթացքով անձնապես հարստանալով։ Առաջիկան բախտորոշ է լինելու՝ կա՛մ լինելու է Հայաստանի ազատագրման համար մեծ պայքար, կա՛մ կորցնելու ենք Հայաստան պետությունը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն արդեն անոնս է արել, խոսելով Հայաստանի պետականության կորստյան ցիկլերի մասին»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
