Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր են տարածում». Տարոն Չախոյան

«Արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր են տարածում». Տարոն Չախոյան
237
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 10:48

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմադիր որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ տևական ժամանակ է փորձում են տարածել արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր։
Վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։
Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է։ Որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանն արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել»:

Աղբյուրը`   Տարոն Չախոյան