«Ես գիտեմ՝ ինչ եմ անում, ոնց եմ անում». Արշակ Կարապետյան
![]() 332 Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 15:06 Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, տեսակապով պատասխանել է լրագրողների հարցերին. «Ես ազատ քաղաքացի եմ, այսօր Մոսկվայում եմ, կուզեմ վաղը Նյու Յորքում կլինեմ: Ես միշտ եղել եմ անկախ, ոչ մեկի համար չեմ ծառայել՝ բացի իմ երկրից: Ես հաստատ գիտեմ՝ ինչ եմ անում, ոնց եմ անում, ուր եմ գնում ու հաստատ գիտեմ՝ կարողանալու եմ օգնել մեր ժողովրդին՝ պետականությունը պահպանելու ու զարգացնելու համար»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ու Արշակ Կարապետյանը շարժում են սկսում. առաջիկայում ներկայացնելու են Հայաստանի փրկության ու զարգացման իրենց ծրագիրը: «Վստահ եմ՝ կարող ենք մեր հարաբերությունները վերականգնել մեր ռազմավարական գործընկեր, դաշնակից ՌԴ-ի հետ: Քննարկումներն ու հանդիպումները պետք է արվեն ո՛չ այս իշխանության ղեկին նստածների շնորհիվ. սրանք մեր երկիրը տանում են թուրքական լծի տակ»,- ասել է Գևորգյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
