Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թշվառապետության հերթական արձանագրումը». Նարինե Դիլբարյան

«Թշվառապետության հերթական արձանագրումը». Նարինե Դիլբարյան
235
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 10:36

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թշվառապետության հերթական արձանագրումը․ ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է ՀՀ ինքնիշխանության նշաձողի մի նոր անկումը, այլ կերպ ասած՝ կապիտուլյացիան արձանագրող որոշում․ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։ ԱՄՆ բարձրացրած դրոշը ադրբեջանական գնդակոծությունների և ռազմական ագրեսիայի արդյունքում կտեղափոխվի առավել անվտանգ վայր, իսկ ՀՀ հպարտ անվամբ խաղաղամետ ու ժողովրդավար, թավշյա կառավարությունը կակնկալի գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման հետևանքով առաջացող վարչարարության հարցերում։ Փաստորեն մի գործարան անգամ չեն կարողանում կառուցել ինքնիշխան համարվող իրենց տարածքում՝ առանց իլհամ ալիևի համաձայնության, ԱՄՆ դրոշն էլ տեղից տեղ են տանում, ավաղ, չի փրկում։ Խորհրդանշական է․․․․»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան