Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մի օրինակ, թե ինչ «մակարդակով» է իրականացվում ներքին կառավարումը». Հակոբ Բադալյան

«Մի օրինակ, թե ինչ «մակարդակով» է իրականացվում ներքին կառավարումը». Հակոբ Բադալյան
293
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 01:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի օրինակ, որը վկայում է, թե ինչ «մակարդակով» է իրականացվում ներքին կառավարումը:
Ադրբեջանից վերադարձող գերիների հարազատները, ընկերները մեծ իրարանցում էին առաջացրել հոսպիտալի դիմաց, ուր տեղափոխվել էին գերիները Հայաստան վերադառնալուց հետո: Բանը հասավ անգամ որոշակի լոկալ քաշքշուկի, աղմուկի:
Արդյո՞ք բարդ էր մինչ տղաների Հայաստան ժամանելը հանգիստ աշխատել նրանց ընտանիքների, հարազատների հետ, բացատրել վերադարձի «սխեման», թե ինչը ինչից հետո է լինելու, և նրանց հետ համաձայնեցված ու կազմակերպված ապահովել հանդիպումը:
Կարծում եմ առանձնապես բարդ խնդիր չէր, որովհետև վերադարձողները ընդամենը 32-ն էին, ոչ թե 3200 կամ 32 հազար: Պետք էր ընդամենը աշխատել: Դա է թերևս «բարդը»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան