Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՔՊ-ականները Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով. գլխավոր հավաքը՝ այսօր. «Ժողովուրդ»

ՔՊ-ականները Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով. գլխավոր հավաքը՝ այսօր. «Ժողովուրդ»
259
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել էր Գյումրիում՝ քաղաքական ժողովի:
«Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ վերնախավը, որոնց մեծ մասը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, Գյումրի են գնացել ծառայողական ավտոմեքենաներով:
Այսինքն՝ «պադավատապետության» դեմ խիստ պայքար մղող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հիմա մեծ հաճույքով օգտվում են դրա բարիքներից և իրենց կուսակցական հարցերը քննարկելու համար Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով՝ պետության հաշվին տրված դիզվառելիքով:
Պարզաբանում ստանալու համար փորձեցինք դիմել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինը մեր զանգերին չպատասխանեց այդպես էլ: Ի դեպ, տեղեկացանք նաև, որ իշխանական վերնախավը երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գիշերել են Գյումրու կենտրոնում գտնվող GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում»։
Մանրամասները՝ թերթի համարում։