Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զախարովային «հայելային» պատասխան տալը նոր մարտահրավերներ է ստեղծում». Սուրեն Սուրենյանց

«Զախարովային «հայելային» պատասխան տալը նոր մարտահրավերներ է ստեղծում». Սուրեն Սուրենյանց
385
Կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ., 00:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Անհրաժեշտ է իրավիճակի էպիկրիզ՝ լուծումներ գտնելու համար
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի պնդումների մեջ կար մանիպուլյացիայի մեծ բաղադրիչ: Սա արձանագրելն անհրաժեշտություն է, եթե, իհարկե, չենք առաջնորդվում այն պրիմիտիվ թեզով, որ Մոսկվայից հնչած ցանկացած խոսք «բարեկամական» կամ «թշնամական» է (ըստ արտաքին քաղաքական սիմպատիանների):
Պատասխանատու քաղաքական էլիտան պարտավոր է գույքագրել այն պրոբլեմները, որոնք առկա են հայ- ռուսական հարաբերություններում՝ դրանք Մոսկվայի հետ երկխոսության առարկա դարձնելու նպատակով: Եթե, իհարկե, այդ նույն էլիտան չի առաջնորդվում «Ռուսաստանը մեր միակ բարեկամն է» կամ «Ռուսաստանը մեր թշնամին է» պրիմիտիվ ընկալումներով:
Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որի շահերը պետք է հասկանալ (չշփոթել՝ անպայման ընդունելու հետ)՝ սեփական արդյունավետ օրակարգ մշակելու և հայ- ռուսական հարաբերություններում ակնկալիքների ադեկվատ նշաձող սահմանելու համար:
Մենք պետք է հասկանանք, որ Զախարովային «հայելային» պատասխան տալը ու հայ- ռուսական հարաբերությունների ճգնաժամի խորացումը միայն նոր մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար:
Անհրաժեշտ է ընդունել, որ հայ- ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, հասկանալ Մոսկվայի մոտիվները ու փորձել երկխոսության միջոցով երկկողմ հարաբերությունները զերծ պահել տոկսիկ բաղադրիչից:
Այլ խոսքով, անհրաժեշտ է իրավիճակի օբյեկտիվ էպիկրիզ՝ լուծումներ գտնելու համար»։