Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու». Տիգրան Աբրահամյան

«Սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու». Տիգրան Աբրահամյան
279
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 17:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22թթ-ին, իր քարտեզներով ադրբեջանական են:
Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել:
Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու և անկախ այն հանգամանքից՝ «խաղաղության պայմանագիր» կկնքվի՞, թե՞ ոչ, սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու:
Ադրբեջանական պատկերացումները սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ ցույց են տալիս, որ ինչ-որ փուլում կա՛մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով, կա՛մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու»: