Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չկա ծանրագույն խնդիրների պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանից «վերցնելու» իրական ցանկություն». Հակոբ Բադալյան

«Չկա ծանրագույն խնդիրների պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանից «վերցնելու» իրական ցանկություն». Հակոբ Բադալյան
312
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 03:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Իշխանություն ստանալու համար՝ լինի ընտրության միջոցով, թե «արտաընտրական» որևէ այլ ճանապարհով, նախ պետք է ձևավորել իշխանություն:
Այս միտքն արտահայտել եմ նաև օրերս՝ հաղորդման ընթացքում:
Ավելին, ընտրությունը մեծ հաշվով իշխանություն ձևակերպելու, ոչ թե ձևավորելու գործընթաց է, լինի հերթական, թե արտահերթ: Հայաստանում այսօր չկա ոչ միայն ձևավորված այլ իշխանություն, որը կհավակնի հանրային ճանաչման, ըստ այդմ՝ իշխանափոխություն իրականացնելու, այլ նույնիսկ չի նկատվում դրան ուղղված համակարգային ու հետևողական աշխատանք:
Պատճառները բազմազան են, բայց երկուսն, ըստ իս՝ առանցքային. չկա այդ աշխատանքի կարողություն, կամ չկա ներկայիս համաշխարհային անցումային փուլից բխող ծանրագույն խնդիրների պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանից «վերցնելու» իրական ցանկություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան