«Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ՀՀ տարածքը կրկին ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»». Տ. Հայրապետյան
![]() 290 Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 16:06 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանական պետական «AZ.TV» հեռուստաընկերությունն իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակարջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է։ Բայց դե դա նորություն չի։ Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման հստակ պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
