Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այս լուրը միանշանակ չի ընկալվում Փաշինյանի շրջապատում». Սուրեն Սուրենյանց

«Այս լուրը միանշանակ չի ընկալվում Փաշինյանի շրջապատում». Սուրեն Սուրենյանց
194
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 11:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ և ԵԱՏՄ միջոցառումներին. նախատեսված է հանդիպում նաև Վլադիմիր Պուտինի հետ։
Այս լուրը միանշանակ չի ընկալվում Փաշինյանի շրջապատում. իշխանամերձ որոշ կուսակցություններ անգամ սպառնում են՝ արմատական ընդդիմություն դառնալ:
Մյուս կողմից, Փաշինյանն այլընտրանք չունի. միայն ամբողջովին քաղաքական անմեղսունակ մարդը կարող է ուկրաինական ֆիասկոյի ֆոնին ապավինել միայն արևմտյան երաշխիքներին»: