«Մենք կապիտուլացվել ենք ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ Նիկոլի». Վահե Հովհաննիսյան
![]() 200 Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 11:54 «Կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն ու ստրատեգիական նպատակներ, գիտի՝ 5, 10, 15 տարվա կտրվածքով ի՞նչ է ուզում, և կա Հայաստան, որը չգիտի՝ ի՞նչ է ուզում, մենք նույնիսկ 5 շաբաթվա կտրվածքով չգիտենք՝ ի՞նչ ենք ուզում»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մենք ուզում ենք՝ մեզ թողնեն խաղաղ ապրել, դա ֆիզիոլոգիական ցանկություն է ու որևէ կապ չունի պետական մտածողության հետ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած զրոյական կետին՝ ասել է. «Վատ բան չի, որ ինչ-որ փուլերում նոր կետեր ես ֆիքսում, բայց դա պետք է լինի տրամաբանության մեջ, հեռահար ստրատեգիական պլաններում»: Հովհաննիսյանի խոսքով՝ աննորմալ վիճակ է, երբ պատերազմից, այսքան զոհերից ու կորուստներից հետո, Փաշինյանը շարունակում մնալ իշխանության. «Ինձ թվում է՝ ինքն էլ է զարմանում, ասում է՝ ո՞նց եմ մնում իշխանության։ Մենք իսկապես կապիտուլացված ժողովուրդ ենք, բայց կապիտուլացվել ենք ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ Նիկոլի... Խնդիրն ինքը չէ, խնդիրը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք»,- հավելել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
