Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«2024-ը 44-օրյա պատերազմից հետո ամենակորստաբեր տարին է լինելու». Դավիթ Սարգսյան

«2024-ը 44-օրյա պատերազմից հետո ամենակորստաբեր տարին է լինելու». Դավիթ Սարգսյան
314
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 17:24

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխն իր վերջին ինքնահարցազրույցում մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանի Հանրապետության լուծարում» արտահայտությունը:
Ամբողջ 2023-ին նա խոսում էր Արցախի ժողովրդի էթնիկ զտման սցենարի մասին: Ի վերջո, հասավ դրան: Հիմա հաջորդ փուլն է՝ ՀՀ-ի լուծարման մասին խոսույթի բացումը, ու դրա անոնսն արդեն արված է: Այս անգամ արդեն ոչ թե «ինչ-որ» Շահրամանյան, այլ Պուտինն է մեղավոր կարգվելու՝ դա էլ երեկ հստակեցրեց:
2024-ը 44-օրյա պատերազմից հետո ամենածանր ու կորստաբեր տարին է լինելու, և պետք է հող նախապատրաստել դրա համար, ինչը և արվեց՝ երևանյան շքեղ հրավառությունը վկա...
Այս ամենը չարագուշակ երևակայություն համարողները թող հիշեն մեկ տարի առաջվա Ստեփանակերտի վերջին ամանորյա տոնածառը»:

Աղբյուրը`   Դավիթ Սարգսյան