Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Գեղամ Մանուկյանի լեզուն մտքից առաջ է ընկել». Արթուր Հովհաննիսյան

«Գեղամ Մանուկյանի լեզուն մտքից առաջ է ընկել». Արթուր Հովհաննիսյան
238
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 17:06

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դաշնակ Գեղամ Մանուկյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել։
Մի իրավիճակում, երբ ՀՀ ցանկացած քաղաքացի ու Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցները ճշգրտորեն գիտեն, թե ինչ է տեղի ունեցել ԼՂ-ում վերջին տարիներին՝ ինչպես չեն պահպանվել ռուս խաղաղապահների կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, ինչի արդյուքնում մենք ունենք բռնի տեղահանված շուրջ 140 հազար հայրենակից, համարձակվում է Հայաստանին մեղադրել պարտավորությունները չկատարելու մեջ։
Սրան զուգահեռ այս դաշնակը նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցնում երկրի ղեկավարության հասցեին։
Դեռևս իրականությունից չկտրված դաշնակցականներին հորդորում եմ Գեղամ Մանուկյանի գլուխը տալ գրասենյակի պատերին (իր հնչեցրած միտքն է), որպեսզի խելքը գլուխը հավաքվի, լեզուն էլ մտքից արագ չպտտվի»: