Բայդենը հետ է պահել Նեթանյահուին «Հեզբոլլահ»-ին հարվածելու գաղափարից. #WSJ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համոզել է կանխարգելիչ հարված չհասցնել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժմանը՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների աղմկահարույց հարձակումից օրեր անց, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆժի անանուն պաշտոնյաներին։
Ըստ թերթի, Իսրայելը հետախուզական տվյալներ ուներ, որ «Հեզբոլլահի» ուժերը պատրաստվում են հատել Իսրայելի հետ սահմանը՝ միանգամից մի քանի ճակատով հարձակումներ իրականացնելու համար։ Իսրայելական ռազմական օդանավերը լիցքավորված սպասում էին գրոհելու հրամանին, սակայն հոկտեմբերի 11-ին Բայդենի կոչը Նեթանյահուին փոխել է իրավիճակը: Մասնավորապես, ինչպես նշում է աղբյուրը, ԱՄՆ-ն անարժանահավատ է համարել իսրայելական կողմի հետախուզական տեղեկատվությունը։ Զրույցում, որի մանրամասները չեն բացահայտվել, Սպիտակ տան ղեկավարը Նեթանյահուին առաջարկել է «մտածել Լիբանանի վրա հարվածի հետևանքների մասին», ինչն «սպառնացել է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի»։ Ինչպես երևում է հրապարակումից, Իսրայելը հասկացել է, որ միայնակ չի կարող նման քայլի գնալ և աջակցություն է խնդրել Վաշինգթոնից։ Նեթանյահուի կաբինետը կարծում էր, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է, և խնդիրն առաջինը հարվածելն էր: Այս տեսակետն առավել ակտիվորեն առաջ է քաշել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Բայդենն ստիպված է եղել հակառակը համոզել իր գործընկերոջը՝ պնդելով, որ լայնածավալ պատերազմը «կարելի է կանխել»։
Բայդենի հեռախոսազրույցից հետո երկար ներքին քննարկումներից հետո Նեթանյահուի կաբինետը հրաժարվել է «Հեզբոլլահ»-ի ուժերին հարվածելու գաղափարից։

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը
2218:12
«Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների այս փուլը նման է դասական «անվտանգության դիլեմայի»»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
4317:48
Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը. Սամվել Կարապետյանը կմասնակցի դատական նիստերին (տեսանյութ)
5916:48
«Մի՛ միջամտեք իմ խոսքին», «անջատե՛ք խոսափողը». լեզվակռիվ՝ Լևոն Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
6716:12
2026թ․ ընթացքում անչափահասների նկատմամբ կատարվել է 1.041 հանցագործություն
6516:06
«Զինվորները պատժված են եղել, ճանապարհի վրա վազել են հակագազերով». Արամ Գևորգյան
9615:54
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4815:42
«Սա նաև մարզային պարեկների փնթի աշխատանքի հետևանքն է»․ Արամ Գևորգյան
7315:18