Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում». Արտակ Զաքարյան

«Հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում». Արտակ Զաքարյան
249
Չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2023 թ., 00:48

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և ասում էինք՝ Նիկոլը գնաց եվրասիական դաշտ: Գնալու է նաև ՀԱՊԿ: Մինչ այդ, սխալ և հանցագործ հաշվարկի հիման վրա, Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց՝ Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ: Հույս ուներ, որ ռուսներն Ուկրաինայում պարտվելու են Արևմուտքին: Հիմա, երբ բոլորին հասկանալի է, որ Ուկրաինան և Արևմուտքը պարտության ճանապարհին են, հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում:
Ինչքա՞ն կարելի է պետությունը զոհաբերել, մեկ անձի անձնական շահերի, վախերի ու մորթապաշտության դիմաց:
Ալիևի աչքը լույս: Ադրբեջանն ինքն իրենով ոչինչ չարժե (որովհետև լրիվ կորցրել է ինքնիշխանությունը), բայց բախտը բերելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հավաքական ընդդիմությունը գործնականում չի գիտակցել, որ միայն միասնաբար է հնարավոր փոխել այս աղետաբեր խայտառակությունը:
Արդեն պարզ տեսանելի է, որ առանց Արցախ՝ չկա նաև Հայաստան:
Ռևանշը՝ «հիվանդ» Հայաստանի առողջացման միակ հնարավոր ճանապարհն է: Ռևանշ կարող են իրականացնել միայն ընդդիմության ազգային ուժերը՝ միասնաբար: Դա գաղափարական և ծրագրային հսկայական աշխատանք է ենթադրում:
Իսկ նոր ուժ՝ ինչպես սպասում են ոմանք՝ չի ծնվելու: Թեկուզ 10 տարի սպասեք»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան