«Քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան ու ՔՊ-ականները հնարավորություն կունենան ավելի ճոխ սալյուտ խփելու». Մարության
![]() 195 Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 19:54 Քաղաքապետարանում ավագանու նիստից հետո իր ճեպազրույցի ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանն անդրադարձավ կարմիր գծերի թանկացմանը. «Սկզբունքորեն դեմ չենք կայանման վարձի թանկացմանը, նախկինում էլ դրա մասին խոսել ենք: Բայց ասել ենք՝ այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վճարի թանկացման հարցը: Հիմա հարց եմ տալիս՝ այսօր տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է: Տրանսպորտի վարչության պետին՝ Վազգեն Հարությունյանին եմ դիմում՝ լավ տիրապետում եք ծրագրին, բազմաթիվ անգամ զրուցել ենք իրար հետ: Արդո՞ք մենք ունենք այն հանրային տրանսպորտը, այն բավարար շարժակազմը, որ մարդիկ չմուծեն 160 հազար դրամ, մեքենաները կայանեն իրենց բակերում ու տրանսպորտով հասնեն Կենտրոն: Պատասխանում եմ՝ այսօր հանրային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելուց: Մենք նույնն էինք ասում նաև, երբ ՀՀԿ-ական քաղաքապետն էր ուզում բարձրացնել տրանսպորտի վճարը: Իրենք ասում են՝ հոսքերը կկրճատվեն. բացարձակ՝ ոչ: Ուղղակի հարուստները կայանելու են կարմիր գծերի վրա, իսկ միջին քաղաքացու վիճակն ավելի կծանրանա: Քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան ու ՔՊ-ականները հնարավորություն կունենան ավելի ճոխ սալյուտ խփելու»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
