Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան

«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
198
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 10:00

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է (և նա, ըստ էության, դա ընդունում է)
Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, համաձայնվել է, որ իր նկատմամբ, 3 միլիոն դոլարի կաշառքի գործով, վաղեմություն կիրառվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով։
Դա, իր հերթին, նշանակում է, որ այլևս կարող ենք նաև այս հիմքով պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանը կաշառակեր է։
Հ.Գ. Եթե Քոչարյանը չընդուներ իր՝ կաշառք ստացած լինելու փաստը, ապա կարող էր հրաժարվել հայցային վաղեմությունից և դատարանում պայքարել արդարեցման համար, հանրությանն էլ ցույց տար, որ իր նկատմամբ մեղադրանքը անհիմն է»: