«Ոստիկանության մայորը մոտեցավ Սամվել Շահրամանյանին՝ մեսիջ փոխանցելու». Աբրահամ Գասպարյան
![]() 481 Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 16:06 «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում Աբրահամ Գասպարյանը հայտնել է, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում Պարեկային ծառայության մեքենան մոտեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ու նրան ուղեկցող մեքենային. «Արցախի նախագահի մեքենան ու նրան ուղեկցող մեքենան նորմալ դուրս էին եկել փողոց՝ առանց որևէ խախտում թույլ տալու: Հանկարծ մոտենում է 1104 ծառայողական համարով պարեկային ծառայության մեքենան, դուրս են գալիս մայորն ու զույգ լեյտենանտները: Մայորը մոտենում է ԱՀ նախագահի անվտանգության պետին ու ասում՝ անձամբ Սամվել Շահրամանյանի հետ եմ ուզում խոսել, սա նշանակում է, որ օպերացիան պլանավորված էր և ոմն ոստիկան իր պարտքն է համարում մեսիջ փոխանցել նախագահին, ընդ որում, այնքան անտակտ ու բռի, որ, միտումնավոր կամ չհասկանալով, ասում է ոչ թե պարոն նախագահին, այլ՝ անձամբ Սամվել Շահրամանյանին: Սա էլ համարենք տգիտության կամ ցածր IQ ունեցողի սինդրոմ: Այս մարդը մոտենում է Արցախի նախագահին ու ասում՝ պարոն Շահրամանյան, սա ՀՀ-ն է, Արցախը չէ, որ ինչ ուզեք՝ անեք: Դե պարզից էլ պարզ էր, որ ոստիկանը երկար պարապել էր ու հոգեբանորեն պատրաստվել, որպեսզի իր միջի թարախային կուտակումն այդպես արտահայտեր: Խնդիրն այստեղ խախտումը չէ, որը գոյություն չուներ ի սկզբանե, խնդիրն այն մեսիջն էր, որ ոստիկանը եկել էր՝ փոխանցելու»,- ասել է հաղորդավարը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
