«Բաքվից երկու հստակ ուղերձ է հնչում` ի լուր խաղաղության խաչմերուկի քարոզիչ Փաշինյանին». Նարինե Դիլբարյան
![]() 329 Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 01:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուշադիր հետևելով ադրբեջանի ալիևյան վարչակազմի՝ փաշինյանական խաղաղության պայմանագրին վերաբերող հայտարարություններին՝ արդեն պարզ հասկանում ես, որ նրանք ապշահար սրտնեղում են, երբ լսում են կայուն խաղաղության դարաշրջան բացելու՝ ՀՀ կառավարության համառ քարոզչությունը։ Թշնամին անկեղծ է․ պայմանագրից սպասվելիք խաղաղության ստի այն հեղեղը, որ հորդում է պաշտոնական Երևանից, ադրբեջանին ճնշում է, և բաքվից սկսում են հանգստացնել խաղաղարբուքի մեջ ընկած հայկական կողմին, ներառյալ Արևմուտքին և Ռուսաստանին, ի դեմս խաղաղության պայմանագրով առանձնակի ոգևորված Լավրովի, որոշել են՝ ոչ մեկին խաբելու հույս չտալ։ Երկու հստակ ուղերձ է հնչում ի լուր խաղաղության խաչմերուկի քարոզիչ Փաշինյանին՝ 1․ խաղաղության պայմանագիրը բնավ ուղիղ կապված չէ սահմանազատման և գծման գործընթացի հետ, Ադրբեջանը ընդհանրապես չի շտապում սահմաններ նշել, ճանաչել ՀՀ-ի ինչ-որ տարածքային ամբողջականություն հստակ սահմաններով, այլ բանակցում է իրեն 8 հայկական գյուղեր հանձնելու մասին՝ անկլավ անվան ներքո, մնացյալը՝ հետագայում և 2․ Ադրբեջանը Հայաստանի հետ փոխադարձ հարցեր ունի լուծելու միջազգային դատարանում։ Տրամաբանական է՝ գայլի գխին ավետարան են կարդում, ասում է, շուտ արեք՝ ոչխարը սարը ելավ»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
