Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանը կգար Նապոլեոնի գլխարկով, կասեր՝ իմ շնորհիվ է»․ Հայկ Մարության

«Փաշինյանը կգար Նապոլեոնի գլխարկով, կասեր՝ իմ շնորհիվ է»․ Հայկ Մարության
269
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 14:18

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը «Ալիք մեդիա»-ի եթերում խոսելով 2020-ի պատերազմի մասին՝ հայտարարել է, որ պետք է ճիշտ գնահատել յուրաքանչյուր իրադարձության արդյունքներն ու պատճառները․ «Հարց եմ տալիս․ Աստված տար ու պատերազմը հաղթեինք, ի՞նչ էր լինելու, լինելու էր հետևյալը՝ ամբողջ դափնիները ՔՊ-ն, Փաշինյանը վերցնելու էին իրենց, Փաշինյանին կարգելու էինք հայոց թագավոր, հիմա մոդա է՝ Նապոլեոնի գլխարկով նկարելու էին և այլն։ Իսկապես երկրի լիդերին կաստվածացնեինք։ Բա ո՞նց ա, որ դա էդպես կլիներ, իսկ հակառակ դեպքում, արդյունքը որ ունեցանք, իրանք մեղավոր չեն, բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից․ էդպես չի լինում»,- նշել է Մարությանը։