Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի՞նչ սրտով եք սեղան նստելու, բաժակ բարձրացնելու»․ Աննա Կոստանյան

«Ի՞նչ սրտով եք սեղան նստելու, բաժակ բարձրացնելու»․ Աննա Կոստանյան
185
Կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ., 12:36

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Անցած տարի էս օրը գոնե փոքր հույս կար, որ կբացվի «Կյանքի ճանապարհը», ու նորից Արցախ կգնանք։ Էդ հույսն էլ մարեցին, ու մնացած բոլոր հույսերն էլ, ասեցին՝ համակերպվեք, ուզեք չուզեք «էս ա՝ էս գների մեջ»։
Ու ի՞նչ սրտով եք սեղան նստելու, բաժակ բարձրացնելու, «չեղած կենաց» խմելու, և ինչի՞ համար, ո՞ւմ համար, կորցրած հայրենիքի՞, զոհված տղերքի՞, պայթյունից անհետ կորածների, Բաքվում նստածների՞, որբացած մանուկների՞, տնավեր եղած ընկերների, ո՞նց եք էդ կենացից հետո ինքներդ ձեզ հայելու մեջ նայելու, ձեր երեխեքի երեսին նայելու, մեծ-մեծ բաներ խոստանալու, կեղծ անկեղծ խաղալու նրանց առաջ, ո՞ւմ եք խաբած լինելու, ինքներդ ձե՞զ... մինչև ե՜րբ...»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան