Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աղաբեկի շնորհիվ են հայկական մնացել Վարդենիսը, Մարտունին, Սևանա լճի ավազանի բնակավայրերի մեծ մասը». Հոխիկյան

«Աղաբեկի շնորհիվ են հայկական մնացել Վարդենիսը, Մարտունին, Սևանա լճի ավազանի բնակավայրերի մեծ մասը». Հոխիկյան
354
Կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ., 15:48

Մեր ազգային հերոսներից քչերի մասին գիտեն հայերը։ Քչերը գիտեն այն նվիրյալների մասին, ովքեր հերոսաբար պայքարել են թշնամու դեմ ու հայրենիքը պահել անսասան։
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գերեզմանոցում այսօր կա մի անշուք շիրիմ։ Այնտեղ հանգչում է 1916-1921 թվականների ընթացքում թուրքական հարձակումների դեմ պայքար մղած Աղաբեկ Մելքոնյանը՝ Տաղլարի Աղաբեկը։ Նրա հետ ընկերություն են արել Զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Դրոն։ Հենց Տաղլարի Աղաբեկի կազմակերպած ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ են հայկական մնացել Վարդենիսը, Մարտունին, Սևանա լճի ավազանի բնակավայրերի մեծ մասը։
Տաղլարի Աղաբեկը կարողացել է հավաքել ու ոտքի հանել Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր և շրջակա մյուս գյուղերի բնակիչներին, դիրքավորվում են Ակունք գյուղի բլուրների վրա ու ջարդում թուրքական Սեյիդ Իսայի գլխավորած մոտ 20-հազարանոց բանակը։
Տաղլարի Աղաբեկի խնդրանքով օգնության հասած Զորավար Անդրանիկը Մարտունու Լիճք գյուղում գլխովին ջախջախում է թուրքական ջոկատներին և փրկում տեղացիներին, այդ թվում Հոխիկյանների գերդաստանից իմ նախահայրերից մեկին, ով այդ ժամանակ 10 տարեկան երեխա է եղել։
Տաղլարի Աղաբեկի օգնությամբ Սևանա լճի ավազանի Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի՝ ընդհանուր առմամբ Մեծ Մասրիկի հարթավայրի տարածաշրջանը մաքրվում է թուրքական ներխուժումից։
Մեր հերոսների մասին պետք է իմանանք, որ հարգենք նրանց հիշատակը և նրանցից սովորենք գալիքի մեր ճանապարհի քայլերը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան