Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Երևանում կողոպտել են գեներալ-մայորին պատկանող հյուրանոցային համալիրը

Երևանում կողոպտել են գեներալ-մայորին պատկանող հյուրանոցային համալիրը
284
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 17:54

Դեկտեմբերի 29-ին Երևանում կողոպտել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, այդ օրը ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Արմենակ Ղ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից միչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։

Արմենակ Ղ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։