«Հեքիաթը, թե Սպիտակ տնից կզանգեն ու կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ»․ քաղաքագետ
![]() 343 Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 19:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան դեմոկրատական երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ մեջ համախմբված պետությունները ունեն շատ ավելի զարգացած, առաջադիմական և արդյունավետ գործող քաղաքական և տնտեսական համակարգեր: Սա բացարձակ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի: Անհրաժե՞շտ է արդյոք զարգացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ, իհարկե այո, բացառել նման հարաբերությունները, անգրագիտություն է և վնասակար: Սակայն կարո՞ղ է արդյոք արևմտյան ինտեգրացիոն ուղղությունն ապահովել ՀՀ գոյատևումը տարածաշրջանային բարդ և կոնֆլիկտային հանգույցում: Հարցի պատասխանը միանշանակ է. ոչ և կրկին անգամ ոչ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարդ և կոնֆլիկտային հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է ոչ թե զարգացած երկրների հետ ինտեգրացիայի պայծառ ապագայի տեսլական, այլ պատերազմական սպառնալիքը չեզոքացնող միջպետական ռազմաքաղաքական համագործակցություն և ռազմական ներկայություն: Ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությունը սիրիական և ղարաբաղյան ճակատներում հիմք ընդունելով, Հայաստանի հակառուսական «քաղաքագիտական» հատվածը կոչ է անում անցնել հյուսիսային թշնամու դեմ ակտիվ գործողությունների: Ֆրանսիայից զենքի գնումը թմբկահարվում է որպես շրջադարձի սկիզբ: Այստեղ անտեսվում է այն իրողությունը, որ Ադրբեջանն ամբողջությամբ իր զինված ուժերը տանում է Թուրքիայի հետ ռազմական միավորման: Վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, հավաքական Արևմուտքի ռազմական այլ կառույց գոյություն չունի: Այդ է պատճառը, որ եվրոդիտորրդնեը զինված են միայն հեռադիտակներով այլ պարագայում դա կհակասի նատօյական դաշինքային տրամաբանությանը: Հայաստանի հետ առճակատման մեջ գտնվող Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցության լծակներ ունի Մոսկվան: Այս իրողությունները վկայում են, որ պատերազմական վտանգի կանխման բանալիները ավելի շատ Մոսկվայում են, քան, թե Բրյուսելում կամ Վաշինգթոնում: Այն հեքիաթը, որ Սպիտակ Տանից կզանգեն և կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ: Ռուսաստանը իհարկե է վատ դաշնակից է, Ղարաբաղի դեպքերը վկա, բայց նա կարող է դառնալ ոխերիմ թշնամի, եթե քեզ պահես Զելենսկու նման: Իրատեսական արտաքին քաղաքականությունը պահանջում է առաջնորդվել սառը դատողությամբ և հաշվարկներով և ոչ թե ժողովրդավարությունը դիտես անվտանգության երաշխիք: Ցավոք ոչ ժողովրդավար Բաքվի վարչակարգը ավելի կարևոր գործընկեր է բոլոր բևեռներում: Կան նաև նոր իրողություններ որոնք ստիպում են նոր հայացքով նայել միջազգային իրադրությանը: Ռուսաստանը չի պարտվում Ուկրաինայում, Իրանը դարձավ ԲՐԻԿՍ-ի անդամ, Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, Ալիևը արևմտյան հարթակներ չի գնում, Կրեմլը հայտարարում է, որ չի հեռանում տարածաշրջանից և ռազմաբազան շարունակելու է մնալ Գյումրիում, Հայաստանը դառնում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտր պայմանագիր կնքած միակ սահմանային երկիրը և այլն: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Պետք է բացառել ուկրաինացման սցենարը»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
