Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բնականաբար թույլ չէին տալու, որ այս խոսքը հնչեր Հանրայինով». Վահագն Չախալյան

«Բնականաբար թույլ չէին տալու, որ այս խոսքը հնչեր Հանրայինով». Վահագն Չախալյան
344
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 15:06

«Հայոց հայրապետի խոսքը շատ կարևոր էր, լուրջ ազդակներ կային, ընդգծվում էր, որ սրանից է՛լ ավելի դժվարություններ ենք հաղթահարել, ցեղասպանվել ենք, բայց չենք մահացել, պարտություն կրել ենք, բայց չենք հանձնվել: Բնականաբար թույլ չէին տալու, որ այս խոսքը հնչեր Հանրայինով»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը: «Վեհափառի խոսքի մեջ քաջալերող եզրույթներ կային, դրա համար նեռը վախեցավ»,- հավելել է բանախոսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրայինը հրաժարվել է հեռարձակել կաթողիկոսի ամանորյա ուղերձը: