«Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ». Մետաքսե Հակոբյան
![]() 366 Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 17:24 Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ․ որևէ հրամանագիր՝ անկախ արձակողից, չի կարող լուծարել այն։ Նախ՝ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի ժողովրդի կողմից անցկացված համաժողովրդական հանրաքվեի միջոցով, հետևաբար այն կարող է լուծարել միայն ժողովուրդը, իսկ ժողովուրդն էլ դա, բնականաբար, չի անելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Կա Արցախի Հանրապետություն, որն օկուպացված է թշնամու կողմից։ Փաստը դա է։ Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանի ստորագրությամբ հրամանագիր լինել-չլինելուց, ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ՝ ժխտել։ Մյուս կողմից, եթե գրվել է հրամանագիր, որը տեղավորվել է մի թղթապանակում, իրավական ուժ չի կարող ունենալ․ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։ Նման փաստաթուղթ չի հրապարակվել։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ոչ մեկը՝ թեկուզ նախագահը, իրավասու չէ նմանօրինակ հրամանագիր արձակելու»,- ասել է պատգամավորն ու հավելել՝ այդ թեմայի շուրջ առաջինն աղմուկ բարձրացնողն ու ճնշումներ գործադրողը փաշինյանական թևն է։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
