Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե չեք ուզում, որ այլազգիները մեր հանրապետությունում դառնան մեծամասնություն, մի՛ լքեք այն». Վահե Գրիգորյան

«Եթե չեք ուզում, որ այլազգիները մեր հանրապետությունում դառնան մեծամասնություն, մի՛ լքեք այն». Վահե Գրիգորյան
277
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 23:18

Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Աշխարհում կա մի շատ յուրահատուկ հակամարտություն ևս՝ Պակիստան-Հնդկաստան, որը ընթանում է Կաշմիրի չքնաղ տարածքի համար:
Պակիստանը ոչ միայն ադրբեջանի ու թուրքիայի վառ դաշնակիցն է, այլև աշխարհի միակ երկիրը, որը չի ճանաչում ՀՀ-ն, այդ տրամաբանությամբ էլ Հայաստանը մշտապես աջակցում է Հնդկաստանին Կաշմիրի հարցում (դիվանագիտական մակարդակում):
Թե՛ Պակիստանից, թե՛ Հնդկաստանից տարեկան մի քանի հարյուր հազար մարդ է գաղթում ԱՄԵՆՈւՐ. թե՛ պակիստանցիները, թե՛ հնդիկները ամենուր են՝ Թիֆլիս, Մոսկվա, Դուբայ, Կահիրե, Նյու Յորք, Եվրոպական մայրաքաղաքներ, Պեկին, Շանհայ և Վելլինգթոն:
Այս արտագաղթը ունի մի քանի տասնյակ պատճառներ, թեև սա ավելի շատ նման է դանդաղ էքսպանսիայի, որը ոչ ոք չի կարող կանգնեցնել, առավել ևս՝ ՀՀ-ն, բայց սահմանափակել ու ողջամտորեն, իհարկե, կարող է ու պետք է անի դա:
Մյուս կողմից, ՀՀ քաղաքացին էլ պետք է գիտակցի, որ Հնդկաստանում 30-ից ավելի ազգեր են ապրում, հետևաբար Հնդկաստանից ամեն մեկը չէ, որ հնդիկ է, և չի կարելի զանգվածաբար անարգել կամ վիրավորել մի ազգի, որի մի քանի անհատ գուցե սխալ վարքագիծ ունեն, կամ հավանական է, որ հենց հնդիկներ շատ քիչ քանակով են իրականում ապրում ՀՀ-ում, իսկ Հայությունն էլ իր հերթին է սփռված այլոց պետություններում, ու, հանուն արդարության, ոչ միայն ամանորին, այլև շատ այլ՝ առօրյա օրերին, ցավոք սրտի, ոչ հաճելի վարքագիծ է դրսևորում այդ երկրներում, բայց դա ոչ ոքի իրավունք չի տալիս պիտակավորել համայն Հայությանը:
Եվ վերջապես, Հնդկաստանը Հայաստանին զենք է վաճառում. դա էլ է հարկ հիշել, իսկ եթե չեք ուզում, որ այլազգիները մի օր Մեր Հանրապետությունում դառնան մեծամասնություն, ապա զուտ մի՛ լքեք Հայրենիքը և նպաստեք Հայրենադարձությանը»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան