Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման». Վարդան Ոսկանյան

«Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման». Վարդան Ոսկանյան
254
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 22:30

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման։
Այս ժամի տվյալներով, երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով Քերմանում զոհվել են յոթանասունից ավելի (ըստ վերջին տվյալների, 100-ից ավելի-խմբ.) խաղաղ բնակիչ, կան հարյուրից շատ վիրավոր անձինք։
Իրանը հինավուրց քաղաքակրթություն է, որը տեսել է բազում փորձություններ և այս մեկն էլ վստահաբար կհաղթահարի արժանապատվորեն։
Իսկ այս պահին, ի նշան եղբայրական Իրանին զորակցության, կհիշեմ իրանցի բանաստեղծ մեծն Նիզամի Գանջավիի խոսքերը՝ «همه عالم تن است و ایران دل - ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»:

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան