«Պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի». հայ վավերագրողը` ադրբեջանական խաբեության զոհ
![]() 268 Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 23:48 Վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, Միքայել Բադալյանի գրառումից շատերդ արդեն տեղյակ եք, որ ադրբեջանական CBC ալիքով տեղադրվել է կեղծ պրոպագանդիստական վավերագրական ֆիլմ Երևանի մասին, որում տեղ է գտել հատված իմ նկարահանած հարցազրույցից Միքայելի հետ: Այդ հարցազրույցը նկարահանել եմ դեկտեմբերի 2-ին, համաձայն ամերիկյան No Frontiers LLC ֆիլմարտադրող կազմակերպության հետ պայմանագրի: Ինձ հետ worldfixer.com կայքով կապ էր հաստատել ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը, ում հետ մեր ողջ գրավոր հաղորդակցությունը պահպանված է: Նա ինձ տեղեկացրեց, որ ամերիկյան History Channel-ի նմանությամբ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշարի պիլոտային տարբերակի ստեղծման համար գործընկեր են փնտրում Հայաստանում: Կից նկարում հատված է իր նամակներից մեկից, որում նկարագրում է նախագծի բովանդակությունը՝ պիլոտային էպիզոդը բաղկացած է լինելու 3 հնագույն քաղաքակրթության վերաբերյալ մասերից՝ Ուրարտու, Ջերիշո (Պաղեստին/Իսրայել) և Տաշկենտ/Բուխարա (Ուզբեկստան): «Պիլոտը պետք է ցույց տա գալիք ամբողջ սերիայի հարստությունն ու բազմազանությունը: Այս 3 հնավայրերը պատմականորեն մեկուսացված են, բայց միավորված են այն գաղափարով, որը ես ուղարկել եմ ձեզ նամակներից մեկում»: Ալեքսը պրոֆեսիոնալ հաղորդակցություն էր վարում, կազմակերպության հետ կազմեցինք պայմանագիր, ես որոշ հավելյալ հարցեր էի տալիս ընթացքում՝ համոզվելու համար, որ ինքն, իսկապես այդ թեմայի վրա է աշխատում: Նա նաև նշեց, որ առաջին կինը հայուհի է եղել Վրաստանից, և ինքը տարիներ առաջ եղել է Հայաստանում, ծանոթ է Երևանին: Աղբյուրը` Սեդա Գրիգորյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
